Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ իշխանության եկած ուժը ճնշի ընտրովի մարմիններին». (Տեսանյութ)

Մայիս 16,2018 19:40

Մայիսի 16-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց Երեւանի քաղաքապետ Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին, այդ ընթացքում նրա աջակիցները վանկարկում էին «Տարոն Մարգարյան», «Տարոնը մերն է», իսկ խզված ձայնով մի կին անընդհատ գոռում էր. «Մեռնեմ համեստ ջանիդ»:

Քաղաքապետի աջակիցները կոչերի բովանդակությամբ պաստառներ էլ ունեին:

Տարոն Մարգարյանն ասաց, որ ցույցի ժամանակ ինքն աշխատանքային այցով մեկ այլ վարչական շրջանում է եղել, դրա համար ներկա չի գտնվել քաղաքապետարանում. «Դրանից հետո փորձեցի շատ արագ միանալ լսելու քաղաքացիների դժգոհությունը եւ իմ կողմնակիցներին, որոնք էլ իրենց պահանջն են ներկայացնում, ես հարգում եմ երեւանցիների խոսքը, բոլոր խնդիրները հաշվի կառնենք»:

Նա անդրադարձավ ցուցարարների` քաղաքապետարան մտնելուն. «Ես դատապարտում եմ, հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք եւ փորձել են քաղաքապետարանի աշխատանքի բնականոն հունը խաթարել: Կոչ եմ անում իրավապահներին զբաղվել այս հարցով: Որպես տեղական ինքնակառավարման մարմին, մենք անկախ ենք, մեր աշխատանքները եւ մեր ծագրերն իրականացնում ենք, եւ նման անօրինականությունները չենք հանդուրժի»,-ասաց քաղաքապետը:

Այգու բարեկարգման վերաբերյալ աղմուկի մասին խոսելիս, Տարոն Մարգարյանը հավելեց. «Դեռ տասը տարի առաջ այգին տրված էր վարձակալության, շնորհակալ ենք, որ նախկին վարձակալը այն հետ վերցրեց, եւ Վարդանյանների ընտանիքը բարեկարգման աշխատանքներ է իրականացնում… 2800-ամյակին այգին նվիրելու էլ Երեւանին: Վարդանյանների ընտանիքը խոստացել է, որ սրճարան եւ առեւտրային հատված չի լինելու, այգին համայնքինն, Երեւանինն է: Ինչ վերաբերում է ծառերի հատմանը, որոշակի հատումներ եղել են, կան մասնագիտական եզրակացություններ, սակայն կանաչ տարածքն ավելացվելու է, ավելի շատ ծառեր են տնկելու…»:

Իր հրաժարականի պահանջի մասին էլ Տարոն Մարգարյանն ասաց. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, երբ որ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրովի մարմիններին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031