Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով նոր նախարարի մասին՝ ասաց, որ նա նախկինում տարածքային կառավարման փոխնախարար է եղել, Շիրակի մարզպետ ու գյուղատնտեսության հետ առնչվել է:
Պատրաստվո՞ւմ է արդյոք փոխնախարարը հրաժարական տալ, թե մնալ՝ նա պատասխանեց, որ հավերժ չի որեւէ պաշտոն: Իսկ նոր նախարարի կողմից ոչ ուղիղ, ոչ անուղղակի ակնարկ չի եղել այդ առնչությամբ:
Սա երիտասարդերի կառավարություն է, Ռոբերտ Մակարյանն իր փորձով գիտի, որ երիտասարդները կարող են նորմալ աշխատել, ինքն էլ 28 տարեկանում եղել է փոխնախարար: Նա ասաց, որ հիմա կառավարության ծրագրում գյուղատնտեսության մասն են պատրաստում:
Փոխնախարարը խոսեց կարկտահարության մասին եւ ասաց, որ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մասնագետները եւ փոխնախարարը եղել է տեղում՝ Սուրենավանում, հիմա վնասների չափերն են ճշգրտվում: Նա նաեւ խոսեց կաթ մթերողների եւ ոլորտի այլ խնդիրների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ