Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը զանգահարել եւ շնորհավորել է նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ, եւ մաղթել նրան ու նախարարության ողջ անձնակազմին ամենայն հաջողություն հայկական դիվանագիտության զարգացման եւ աշխարհում ազգային շահերի առաջխաղացման գործում:
Մնացականյանը եղել է Հովհաննիսյանի առաջին դիվանագիտական նշանակումներից մեկը 1991-92 թթ.-ին:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հիմնադրված «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, եւ իր լավագույն բարեմաղթանքներն ուղղել նրան եւ ողջ ժողովրդին:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն