Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում Սեւանի մայրուղում. Նրանք փակել էին ճանապարհը: Ցուցարարները դժգոհում էին Սեւանի թերակղզու ձախակողմյան հատվածը ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու համար։
«Եկեղեցին թերակղզու հողերը յուրացրել է, այս հողերը մեր ապրուստի միջոցն են»,-ասում էին ցուցարարները:
Ցուցարարներից մեկի խոսքերով՝ «Կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Սերժ Սարգսյանը էս ափերը զավթել են, սկի հարկ էլ չեն տալիս, բյուջե փող չի մտնում: Մենք պահանջ ունենք՝ մեր լողափերը թող տան Սեւան քաղաքին, որ քաղաքի բյուջե գնան փողերը: Մեր լողափերը հետ տան մեզ»:
Այս պահին ցուցարարներից 3-ը ճանապարհվել են Երեւան՝ հանդիպելու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ:
Մանրամասները կհայտնենք ավելի ուշ:
https://www.facebook.com/carlosmuradyan/posts/10214489391101197
Ցույցի տեսագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արփինե Գալֆայանը: Լուսանկարները նույնպես՝ Արփինե Գալֆայանի ֆեյսբուքյան էջից:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ