Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցել է ավելի քան երեք ամիս, սակայն մինչ օրս ոչ միայն Զարուհի Փոստանջյանին և Սոնա Աղեկյանին չեն ճանաչել որպես տուժող. «Երկիր Ծիրանի»

Մայիս 16,2018 16:33

Այսօր՝ 2018 թվականի մայիսի 18-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը իրենց դիմում-բողոքներն են ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե:

2018 թվականի մարտի 20-ին թիվ 13171818 քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտե ներկայացվել են երկու միջնորդություններ՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի և խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի կողմից՝ իրենց որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև՝ փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ կատարված բռնությունների փաստով քրեական հետապնդում իրականացնելու պահանջով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հոդվածներով:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի պաշտոնը բռնազավթած Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ իրականացված բռնություններից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն մինչ օրս ոչ միայն Զարուհի Փոստանջյանին և Սոնա Աղեկյանին չեն ճանաչել որպես տուժող, այլ նաև այդ հրապարակային բռնություններն իրականացրած անձանցից որևէ մեկը ներգրավված չէ որպես մեղադրյալ, ինչն ակնհայտորեն վկայում է իրավապահ մարմինների կողմից շարունակվող հովանավորչության մասին (Տես՝ ):

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031