Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. «Դատավորները ցայտնոտի մեջ են, պատվեր չունեն»

Մայիս 16,2018 16:28

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում դիմեց դատական համակարգի այն ներկայացուցիչներին, որոնք «խավարի մեջ դեռ խարխափում են, անելանելի վիճակում են`չիմանալով, թե ի՞նչ անել»: Խոսքն իր պաշտպանյալների` Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ Կարո Եղնուկյանի գործերով դատավորներին է վերաբերում:

Տիգրան Հայրապետյանը նրանց ավետում է` Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել եւ նախկին համակարգն այլեւս գոյություն չունի: Ասում է, ՀՀ-ի իշխող վերնախավն ընդունեց, որ համակարգը կոռումպացված է, քաղբանտարկյալներ կան, օրենքի եւ իրավունքի գերակայություն չկա, քաղաքացու իրավունքները ոտնահարված են եւ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին: Նա տարակուսում է` այս նոր իրավիճակում, երբ դատական համակարգում պատվերներ չկան, ինչո՞ւ են դատավորները հապաղում արդարադատություն իրականացնել: Ինքը կարծում է, որ մայիսի 8-ից հետո դատական համակարգը պետք է վերանար անօրինական եւ քաղաքական դրդապատճառով պատվերից եւ օրենքի հիման վրա աշխատեին. «Ենթադրում եմ, որ վարչապետի շրջապատից հրահանգ չկա ու դատավորները ցայտնոտի մեջ են»:

Փաստաբանն ահազանգում է`կոնկրետ Կարո Եղնուկյանի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ դատական նիստը չի հրավիրել: Վաղը նորից նիստ կա, ինքը մտավախություն ունի, որ այն էլ չի կայանա:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցները փոխելու միջնորդությունները նախորդ դատական նիստում չբավարարվեցին: Փաստաբանը տարակուսում է`Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է համաժողովրդական ընդվզումներ իրականացնելու մեջ. «Տասն օր առաջ ողջ հայ ժողովուրդը համաժողովրդական ընդվզում արեց`Նիկոլի գլխավորությամբ, բայց չեն մեղադրվում»:

Այլ մանրամասները`տեսանյութում

«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ են դատավորները շարունակում դեմագոգիայով զբաղվել»,- ասում է Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը կարծում է, որ նման դատավորներին դատական համակարգից հեռացնելու ժամանակն է եւ դա պետք է արվի ոչ միայն իրավական ընթացակարգերով, այլ հանրության ճնշումներով:

Ի դեպ, ինքը Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դիմել է Վճռաբեկ դատարան: Հուսով է, այն կբավարարվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031