Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը հրապարակեց «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելու միջնորդության առնչությամբ որոշումը

Մայիս 16,2018 16:21

Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի (լուսանկարում), Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրանց ազատ արձակելու միջնորդության որոշումը, այն է՝ մերժում:

Իսկ դա նշանակում է, որ նշյալ ամբաստանյալները կշարունակեն մնալ կալանքի տակ:

Նրանց պաշտպաններն այսօր նման միջնորդություն էին ներկայացնել՝ հաշվի առնելով նոր քաղաքական իրավիճակը:

Մեղադրող-դատախազները առարկել էին միջնորդության դեմ՝ ասելով՝ հաշվի առնելով ամբաստանյալներին վերագրվող հանրային վտանգավորություն ներկայացնող արարքները, կալանքի հիմքերը պահպանվում են:

Հիշեցնենք, որ նմանօրինակ միջնորդություն էր ներկայացվել նաեւ օրեր առաջ՝ «Սասնա ծռեր»-ի եւս 11 անդամի համար, սակայն դատավոր Արշակ Վարդանյանը եւս մերժել էր այն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    «Նրանց պաշտպաններն այսօր նման միջնորդություն էին ներկայացնել՝ հաշվի առնելով նոր քաղաքական իրավիճակը: »

    անհասկնալի է… ո՞րմէկ ինքզինք փաստաբան կոչող փաստաբանը դատարանին դիմում կը կատարէ, «քաղաքական իրավիճակի» հիման վրայ !!

    սա համազօր է միմիայն դատարանին ասելու՝ դուք դատարան չէք

    փաստաբանի վարքագիծ չէ

    «Նոր Հայաստանում», անհրաժեշտ է որ փաստաբաններն ալ սկսին մտածել ու խօսիլ որպէս փաստաբան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031