Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակը կարող է անդառնալի բացասական ազդեցություն ունենալ տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգի վրա. Հայաստանի համայնքների միության նախագահ

Մայիս 16,2018 16:17

Կարիք կա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես գան երևույթի հստակ գնահատականով

Երևանում և Հայաստանի շատ համայնքներում շարունակվում են տեղական իշխանությունների հրաժարականի պահանջով «հեղափոխական ակցիաները»։ Ակտիվացել են «պղտոր ջրերում որս անողները»։ Իրավիճակը կարող է վարակիչ դառնալ և անդառնալի բացասական ազդեցություն ունենալ տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգի վրա։

Ցանկացած հանրային պահանջ պետք է իրացվի իրավական սահմաններում, տեղական իշխանությունների նկատմամբ ցանկացած քաղաքական ուղղորդված հանրային ճնշում կարող է գնահատվել որպես տեղական իշխանությունների գործերին կոպիտ քաղաքական միջամտություն։

Պետությունը պարտավոր է երաշխավորել տեղական ինքնակառավարման օրենսդրական հիմքերը։

Իր պաշտոնավարման առաջին իսկ օրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդես եկավ շատ հստակ և հասցեական տեսաուղերձով, նշելով. «Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, շարժման անունից հանդես գալով, գնում են տարբեր գյուղերի համայնքապետարաններ եւ պահանջում են գյուղապետերի հրաժարականը՝ դա կապելով շարժման հետ: Ես ի պաշտոնե, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ շարժման օրակարգում նման քայլեր չկան»։

Կարծում եմ, արդեն իսկ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հստակ ազդակի կարիքն է առաջացել։

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ,

Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031