Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին եռամսյակում Արցախի բուժհաստատություններում 527 երեխա է ծնվել

Մայիս 16,2018 15:40

2018 թվականի առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 527 երեխա, որոնցից 268-ը ՝ տղա, 259-ը՝ աղջիկ:
Հարկ է նշել, որ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 560 երեխա, որոնցից 280-ը՝ տղա, 280-ը՝ աղջիկ: 560-ից 527 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 33-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:
Միայն 445 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 41 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 23, Հադրութում՝ 8, Քաշաթաղում՝ 7 և Շահումյանում՝ 3:

Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 12-ով:

ԱՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031