Քիչ առաջ Երևանի քաղաքապետարան եկավ Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Մինչ այդ նա մի կողմ կանչեց «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանին և ինչ-որ բան խոսեց նրա հետ:
Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հայտարարեցին՝ փակ քննարկումներ մի արեք, դեմ ենք:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ: Դուրս եկավ և հայտարարեց. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ դեռ կմնա քաղաքապետարանի շենքում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ