Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը հեղափոխությունից առաջ ու հետո

Մայիս 16,2018 14:54

Թավշյա հեղափոխությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցումներ չի շտապում մտցնել: Երեկ լրագրողների հետ զրույցում հարցին, թե երբ կլինեն արտահերթ ընտրություններ, վարչապետը սահմանափակվեց կարճ պատասխանով. «Կքննարկենք, կարծում եմ՝ այս տարի»։

Մինչդեռ հիշեցնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մտադրություններ ուներ հեղափոխությունից առաջ:

Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում անցկացվող հերթական հանրահավաքի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց շարժման հետագա ծրագիրը, շարադրեց նաեւ շարժման քայլերը կամ ծրագրային կետերը. Ըստ նրա՝

1.Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:

2.Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:

3.Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն:

4.ՀՀ օրենսդրությամբ վարչապետի ընտրությունից 20 օր հետո ԱԺ-ն պիտի հավանություն տա կառավարության ծրագրին: Ըստ քաղաքական համաձայնության` ԱԺ-ն չի ընդունում ժամանակավոր կառավարության ծրագիրը, եւ տեղի են ունենում ԱԺ արտահերթ ընտրություններ:

Նկատենք, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն այս իրավիճակում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չեն տեսնում, այլեւ՝ ՀՀԿ-ականները: 

Հրատապ արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցում ժամանակավոր կառավարության քայլերի հաջորդականությունը հեղափոխությունից առաջ՝ ապրիլի 30-ին, «Ելք» խմբակցության պատգամավոր, ներկայիս առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկայացրել էր հանրահավաքի ժամանակ. «Այս կառավարությունից ի՞նչ է պետք ակնկալել, ի՞նչ ունենք պահանջելու: Այս կառավարությունն ունի 4 հիմնական ֆունկցիա: Առաջին՝ ապահովել հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն, երկրորդ՝ ապահովել երկրի բնականոն գործունեությունը, տալ օպերատիվ լուծումներ ամենաէական հարցերին: Երրորդ՝ ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխման համար: Բացի Ընտրական օրենսգրքից՝ պետք է փոխվեն օրենքներ, որոնք էական ազդեցություն են ունենալու ընտրական գործընթացի վրա: Չորրորդ՝ ժամանակավոր կառավարության առաքելություններից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է: Այս գործընթացում մեզ մենակ չթողնեք, կլինեք մեր կողքին, մենք դրա կարիքն ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    իսկ Ապրիլի 20-էն առա՞ջ, ինչ էր իր յայտնած ծրագիրը՝

    . Սերժ Սարգիսեանը վերացնել էր Վարչապետի պաշտօնից

    . Պարոն Փաշինեանի վերադարձ իր Ազգային Ժողովի պաշտօնին

    . ԱԺի կողմէ, առանց փողոցի սպառնալիքի, մի այլ անձի սահմանադրական ընտրութիւնը որպէս Վարչապետ

    . ապա Պարոն Փաշինեանը շարունակելու էր իր բազմիցս յայտարարած ծրագիրը՝ Հայաստանում վերջապէս ստեղծել ու հաստատել իսկական քաղաքական Ընդդիմութիւն

    . ապա տեղի կ’ունենային յաջորդ կանոնաւոր ընտրութիւնները, այս անգամ՝ դուխո՛վ

    ափսոս, չդիմանացաւ ամբոխի աղմուկին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031