Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Անկախ երկրի վրա էլ են հարձակվում»

Մայիս 16,2018 14:05

Կոնկրետ մեխանիզմներ կա՞ն Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, ինչի մասին Արցախում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները քննարկման առարկա դարձան: Նախ, դրանց անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ապա առաջին եւ երկրորդ նախագահները:

Արա Պապյանը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը`Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, ընդամենը ցանկություն է. «Արցախի հարցում որեւէ փոփոխություն չեմ տեսնում, սա ցանկության ոլորտից հայտարարություն էր»: Նա, առհասարակ, անկախության գաղափարը գերագնահատված է համարում: Ասում է`«անկախ երկրի վրա էլ են հարձակվում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի` հակամարտության կողմ լինելուն, Արա Պապյանն ասում է. «Գնացեք Եռաբլուր` կտեսնեք պատերազմի մասնակից ենք, թե` ոչ»: Այս համատեքստում հիշեցնում է նաեւ «Չիրագովն ընդդեմ ՀՀ-ի» գործը, որով ՀՀ-ն է պատասխանատու Քարվաճառի բնակչի համար:

Արա Պապյանը նկատում է`շրջանառության մեջ դնելով իր թեզը`Հայաստանը հակամարտության կողմ չէ, ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկանում էր զերծ պահել Սովետական Հայաստանի տարածքները, բայց հիմա իրավիճակներ են փոխվել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031