Քիչ առաջ «Սասնա ծռեր» շարժման համակիրները երկկողմանի փակեցին Արշակունյաց պողոտան: Հիշեցնենք, որ այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրանց ազատ արձակելու միջնորդությունը, որի որոշումը կհրապարակվի ժամը 16.00-ին:
Հիշեցնենք, որ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պատանդառության, շինություններ զավթելու եւ սպանությունների համար:
Մինչ կհրապարակվի միջնորդության որոշումը, ամբաստանյալներից Պավել Մանուկյանի կոչով մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ