Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմաց Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները մուտք գործեցին քաղաքապետարանի շենք: Նրանք բարձրացան երրորդ հարկ և պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ: Ոստիկաններն ու քաղաքապետարանի աշխատակիցները փակել են քաղաքապետի ընդունարանի մուտքը: «Տարոն, հեռացիր» վանկարկելով՝ քաղաքացիները փորձում են մուտք գործել Տարոն Մարգարյանի սենյակ:
Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը դուրս եկավ և հանդիպեց ցուցարարներին: Ցուցարարներից մի աղջիկ գոռաց, թե չեք հասկացել, որ մեր դեմից պիտի հեռու գնաք:
Արթուր Գեւորգյանն էլ ի պատասխան նշեց, թե նա չի որոշելու՝ ինքը որտեղ կանգնի;
Ցուցարարները գոչում են՝ ո՞ւր է մեր ընտրած թեկնածուն, մենք չենք ուզում ձեզ հետ խոսել, ուզում ենք մեր ընտրած թեկնածուի հետ խոսել:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն առաջարկեց բարձրանալ բրիֆինգների դահլիճ և հանդիպել քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ: Ցուցարարները չեն համաձայնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ