Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիմա ինչն է խանգարում, որ այսօրվա կառավարությունը հանդես գա այդ նույն նախաձեռնությամբ, ապացուցելով, որ «խառը կանաչու դարաշրջանն» ավարտվել է. «Ժամանակ»

Մայիս 16,2018 12:55

Վարչապետի պաշտոնում ընտրվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում չեն կարող լինել մենաշնորհներ, և ով ցանկանա, կարող է առանց խոչընդոտների ապրանքներ ներմուծել Հայաստան:

Ռուսաստանում, չնայած թանկացումներին, 92 մակնիշի բենզինի մեծածախ գինը 300 դրամ է, Հայաստանում այն շարունակում վաճառվել 460 դրամով: Ընդամենը չորս ամիս առաջ՝ հունվարի 15-ին «Ելք» խմբակցությունը հանրահավաք էր կազմակերպել «Ոչ թանկացումներին» կարգախոսով, և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենք նախաձեռնություն են ներկայացնելու խորհրդարան բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկը իջեցնելու և գները մինչև 2018թ. հունվարի 1-ը վերադարձնելու համար:

Այդ նախաձեռնությունը մերժվեց խորհրդարանի կողմից, քանի որ կառավարությունը դեմ էր հարկերի իջեցմանը:Կառավարությունը ասում էր, որ թեև բենզինը թանկացել է, բայց էժանացել է խառը կանաչին, և Փաշինյանը հեգնելով այդ մտածողությանը, ասում էր, որ այս դարաշրջանը պետք է անվանել «խառը կանաչու դարաշրջան»:

Հիմա ինչն է խանգարում, որ այսօրվա կառավարությունը հանդես գա այդ նույն նախաձեռնությամբ, ապացուցելով, որ «խառը կանաչու դարաշրջանն» ավարտվել է: Թե ասելու են, որ իրավիճակ է փոխել, որ ունենք նոր իրողություններ՝ թանկացումներ և դրանց հարմարված հասարակություն, և կառավարությունը պետք է հաշվի նստի այդ իրողության հետ: Այս պահին տեսանելի է մի բան, որ նոր կառավարությունը չի պատրաստվում փոխել հին իրողությունները, մանավանդ որ դրանց պահպանումը չափազանց գայթակղիչ է:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031