Շարժման ընթացքում տնտեսական դաշտում հնարավոր կորուստների, ինչպես նաեւ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության առջեւ առկա մարտահրավերների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ։
– Պարոն Առաքելյան, վերջին մոտ 1 ամսվա համաժողովրդական շարժումն արդյոք ազդեցություն ունեցե՞լ է տնտեսության վրա։
– Կարճաժամկետ հատվածում էական փոփոխություն չի նկատվել տնտեսության մեջ, սակայն հեղափոխության փաստն արդեն զգալի մեծացրել է ապագայի նկատմամբ վստահությունը, որը, համոզված եմ՝ կբերի դրական փոփոխություններ։ Իհարկե, շարժման որոշ օրերի պասիվություն է նկատվել, ինչն ավելի շատ պայմանավորված է եղել որոշակի անորոշությամբ, սակայն էական կորուստներ տնտեսությունը չի ունեցել։
– Դուք նշել էիք, որ մայիսի 1-ից հետո յուրաքանչյուր օրվա տնտեսական կորուստների համար պատասխանատվությունը կրելու է Հանրապետական կուսակցությունը։
– Մինչեւ այդ բազմիցս լսում էինք ՀՀԿ պաշտոնյաների կողմից, որ առկա վիճակում ունենում ենք կորուստներ, որը, իբր թե, շարժման պատճառով է։ Սակայն մայիսի 1-ի քվեարկությամբ հենց իրենք ստեղծեցին որոշակի անկայունություն։ Այնուհանդերձ, այդ ամենն արդեն անցյալում է, եւ շատ արագ ՀՀԿ-ն նույնպես իր որոշմամբ ընդունեց համաժողովրդական շարժման հաղթանակը։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում