Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդիկ Անդրեասյան. «Եթե անկեղծ լինեմ՝ ինքս էլ առանձնապես մեծ հավատ չունեմ, որ նման թիմով Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է մեծ գործեր անել». «Հրապարակ»

Մայիս 16,2018 12:40

Նոր կառավարության կազմավորումից հետո, փոխանակ նվազելու, առավել ինտենսիվ սկսեցին շրջանառվել Նիկոլ Փաշինյանի շուտափույթ ձախողման մասին «նախկինների» գուշակություններն ու «նավսումները»։ Անշուշտ, դրան նպաստեց նաեւ կառավարությունում միանգամայն անհայտ մարդկանց, այսպես ասեմ՝ «քինդեր սյուրպրիզների» հայտնվելը. ինչը նման գուշակություններին մի տեսակ «հավաստիություն» է հաղորդում։

Եթե անկեղծ լինեմ՝ ինքս էլ առանձնապես մեծ հավատ չունեմ, որ նման թիմով Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է մեծ գործեր անել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մի գեղեցիկ օր այս երիտասարդներից շատերը հասկանալու են, որ իրենց տեղում չեն, որ չեն ձգում հրապարակում տրված խոստումներին ու, մանավանդ, այն պատկերացումներին, որ իրենք են ունեցել պետության կառավարման, առաջընթացի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության, անվտանգության, սոցիալական խնդիրների եւ այլնի մասին։

Ինչեւէ։ Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Ժողովուրդը համոզված է, որ ինքը հեղափոխություն է արել, հասել է իշխանափոխության եւ, առնվազն, արժանի է ավելի լավ կյանքի։ Այս պահին նույնիսկ ամենափոքր դրական տեղաշարժերը կարող են լավի տպավորություն ստեղծել մարդկանց մեջ, հույսեր արթնացնել, որ վաղն ավելի լավ կարող է լինել։ Եթե այս տեսանկյունից մոտենանք տեղի ունեցած իշխանափոխությանը, ապա նույնիսկ «նախկինները», որոնք դեռ մտածում են նորից գալ իշխանության, շատ ավելի լուրջ անելիքներ ունեն, քան «բայղուշությամբ» զբաղվելն է։

Այսօր պետական մտածողություն դրսեւորելու ամենաճիշտ պահն է, իսկ դա կարելի է անել միմիայն իրավիճակը ճիշտ գնահատելու եւ նոր կառավարությանն աջակցելու միջոցով։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետական կառավարման բնագավառում իրենց փորձն ու գիտելիքները ձեռք են բերել առաջին հերթին հայկական կապիտալի շնորհիվ, պարզապես իրավունք չունեն մի կողմ քաշվելու, եթե չասեմ՝ մի բան էլ խոչընդոտելու նոր իշխանությանը։ Նորերին անուն կպցնելը, ծաղրելը, վատ հեռանկարների մասին հեքիաթներ պատմելը, խանգարելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Նախկիններն այդ վարքագծից պետք է հրաժարվեն օր ու ժամ առաջ, որպեսզի ժողովրդի հիշողության մեջ չմնան որպես մղձավանջ։

Վերջապես աներկբա է, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հենց վաղը հրաժարական տա, Հայաստանում իսկական քաոս կարող է սկսվել, որովհետեւ մենք այսօր պարզապես ոչինչ չունենք որպես այլընտրանք այս՝ թեկուզ անփորձ, թեկուզ թույլ, թեկուզ ոչպրոֆեսիոնալ կառավարությանը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031