Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան աջակցում է Իրանում ներդրումներ արած ընկերություններին. «Ամերիկայի Ձայն»

Մայիս 16,2018 11:28

«Ամերիկայի Ձայն». Վաշինգտոնի վրա Մաքրոնի գործադրած ճնշումների շնորհիվ՝ Airbus, Renault, Sanofi PSA Group-ը և այլ խոշոր ընկերություններ, հավանաբար, չեն լքի իրանական շուկան:

Խոշոր բիզնես ընկերությունների մի խումբ ղեկավարներ մայիսի 15-ին հանդիպել են Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ միջուկային պայմանագրի դադարեցման արդյունքում ստեղծված տնտեսական իրավիճակը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Էմմանուել Մաքրոնի կառավարությունը, իր հերթին, ճնշումներ է գործադրում Վաշինտոնի վրա՝ Airbus, Sanofi, Renault և PSA Group ընկերությունների համար հատուկ արտոնագիր ձեռքբերելու նպատակով:

Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումից և պատժամիջոցների կասեցումից հետո՝ նշված և այլ ընկերություններ նոր ներդրումներ էին կատարել Իրանում:

Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը նշված բիզնես ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը, այն է՝ խստացնել պատժամիջոցներին առնչվող Եվրամիության օրենքները և ստեղծել՝ ԱՄՆ-ի Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի նման մարմին, որը կթելադրի սեփական տնտեսական և առևտրային կանոնները:

Եվրոպական երկրների կողմից Իրանի հետ առևտրի համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող ֆինանսավորումը բավարար չի լինի Թեհրանի հետ տնտեսական կապերի պահպանման համար, որոնք ԱՄՆ պատժամիջոցների առջեւ են: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը:

Նշենք, որ թեև առկա մի շարք խնդիրներին՝ ԱՄՆ-ի կողմից ակնկալվող նոր պատժամիջոցներին դիմակայել նպատակով՝ Ֆրանսիան, Իտալիան,Գերմանիան և մի շարք այլ երկրներ հիմնել էին դոլարային գործարքներից խուսափելու արտահանման այլընտրանքային մեխանիզմներ:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը ներկայումս աջակցում է այն ընկերություններին, որոնք ցանկանում են առանց խոչընդոտների դուրս գալ իրանական շուկայից, միաժամանակ՝ պայմաններ ստեղծելով այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են մնալ և շարունակել իրենց գործունեությունը:

Վահե Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031