Տավուշի մարզի Իջեւան քաղաքի, հետո Աճարկուտ համայնքից մինչեւ Ոսկեպար,
Նոյեմբերյանից մինչեւ Ջուջեւան, ապա դեպի Վրաստան ճանապարհի ասֆալտը մաշված
ու քայքայված է:
Ակնհայտ երեւում է՝ այդտեղ հիմնանորոգում չի կատարվել, գործը «գլխառադ են»
արել, ընդամենը կարկատաններով ու փոսալցումներով են սահմանափկվել:
Այս ճանապարհը միջպետական եւ նույնիսկ ռազմավարական նշանակություն ունի, սակայն որքան մոտ սահմանամերձ համայնքներին, այնքան ճանապարհներն ավելի քարուքանդ:
Որքան գումար է հատկացվել այս ճանապարհների նորոգման եւ պահպանման համար, արդյոք աշխատանքները կատարվե՞լ են՝ այս մասին մանրամասները կարդացեք այստեղ
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
15.05.2018