Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը` քաղբանտարկյալների մասին. «Ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում»

Մայիս 16,2018 00:15

Քիչ առաջ երկօրյա ընդմիջումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղիղ եթերում եւ անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին: Նա նկատեց, որ կան պարզ եւ բարդ դեպքեր: Այն դեպքերը, երբ զոհեր չկան, «հեշտ եւ պարզ» հարցեր են, եւ այդ քաղբանտարկյալները պետք է դուրս գան բանտերից եւ հայտնվեն ազատության մեջ` օրենքով սահմանված կարգով.

«Տեսնենք` ինչ օրինական ճանապարհ կա, որ լուծենք, եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին, եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չի կիրառել`հնարավոր է կիրառել ներման ինստիտուտը: Բայց` ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմանում»:

Նա նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ ինքը կմտնի բանտեր եւ դռները բացի ու ասի` «տղերք, դուրս եկեք»:

Նա հատուկ առանձնացրեց «Սասնա ծռերի» գործը, քանի որ այդ պարագայում զոհեր են եղել: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» գործի հանգուցալուծումը խիստ կարեւոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար, եւ այդ նպատակով պետք է լինեն հանրային քննարկումներ տարբեր ձեւաչափերում:

Նա նաեւ նկատեց, որ այս պարագայում, անպայման, պետք է լսվեն նաեւ սպանված ոստիկանների հարազատների տեսակետները, որպեսզի պարզ լինի, թե այդ գործերում ինչն է, որ հիմնավոր ապացուցված է, ինչը` սարքած է եւ այլն. «Ամբողջական ինֆորմացիան հավաքենք, ի մի բերենք, հասկանանք, ոնց ենք լուծում թնջուկը»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ շեշտեց, որ ինքն էլ ժամանակին եղել է քաղբանտարկյալ, եւ այդ պարագայում պարզ է, որ վարչապետի սենյակ մտնելով քաղբանտարկյալների խնդիրն իր համար առաջնայիններից մեկն է եղել, բայց դա բարդ խնդիր է, որը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում, ինչի համար պետք են որոշակի ընթացակարգեր, որոշակի ժամանակ:

Նա շեշտեց, որ միանշանակ է մի բան. «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ պետք է չլինեն, ոչ միայն ընթացիկները պետք է ազատ արձակվեն, այլեւ սրանից հետո էլ չլինի ոչ մի քաղբանտարկյալ, սա է իմ քաղաքական դիրքորոշումը, հույս ունեմ, որ համաձայն եք ինձ հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031