Քառորդ դար անց Բարսեղ Թումանյանը կրկին հանդես կգա իր հայրենի բեմում։ Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք Տիգրան Չուխաջյանի «Արշակ երկրորդ» -ի հոբելյանական ներկայացումն է։ Ներկայացում, որ առաջին անգամ բեմադրվեց 1968 թվականին և ազդարարեց հայկական օպերայի ծնունդը։
«Հայրենասիրություն, պայքար հանուն անկախության ու հայոց պետականության հաստատման։ Ինչ խոսք, շատ խորհրդանշական է, որ հենց այս օրերին է կայանալու ներկայացումը»,- ասում է Արշակ երկրորդի դերակատար Բարսեղ Թումանյանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: