Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ արցախյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այս մասին Փարիզում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևին, կողմերն ընդգծել են ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում ընտրական գործընթացներն ավարտվել են:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ