Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» պատգամավորության թեկնածուն ցույցերի է մասնակցել, նրա տունը թալանել են

Մայիս 15,2018 20:02

Ժողովրդական շարժման սկզբից Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1968թ. ծնված Հայկանուշ Բեգլարյանը միացել է շարժմանը, մասնակցել Երեւանում կայացած ցույցերին: Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք Նոյեմբերյան քաղաքի նրա բնակարանից գողություն են կատարել:

Պատճառված վնասը կազմում է 5 միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»):

Հայկանուշ Բեգլարյանը ազատամարտի տարիներին որպես բուժքույր աշխատելով Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, հաճախ է օգնության հասել սահմանագոտում վիրավորներին: Նա ներկայումս զբաղվում է բիզնեսով:

2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նա «Ելք» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031