ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տարբերակները: Կասպրշիկը հաղորդել է, որ շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է:
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իր հերթին պատրաստակամություն է հայտնել որքան հնարավոր է շուտ սկսել ակտիվ բանակցությունները:
Նշվում է, որ համանախագահներն ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել հունիսին:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ