Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը, որը ոչ այնքան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լուծման, որքան տնտեսական ընդհանուր զարգացման և կառավարման արդյունավետության խնդիրն է:
«Ես առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, մանկատների գործունեությանը և այնտեղից դուրս եկած անձանց իրավունքների հետագա պաշտպանությանը: Կարևորագույն շեշտադրումներից մեկն եմ համարում պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունը, որը նրանց կյանքի հետագա կազմակերպման կարևորագույն նախապայմանն է լինելու »,- ընդգծել է պարոն Փաշինյանը:
Այնուհետև, Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կատարած աշխատանքի համար և նշել. <Այն համագործակցության ու համերաշխության մթնոլորտը, որ մենք հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում համոզված եմ, որ պետք է իր արտահայտումն ունենա նաև պետական կառավարման մարմիններում: Մարդիկ իրենց աշխատանքով պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն և հայ ժողովրդին»:
Արտեմ Ասատրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հայտնել իր պատրաստակամությունը օգնելու յուրաքանչյուր հարցում և իր փորձն ու գիտելիքները ի նպաստ բերելու սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը:
Նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել պարոն Վարչապետին դժվարագույն ոլորտի վստահության համար և նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դիրքից: Եվ յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքից է կախված լինելու նրանց խնդիրների արագ լուծումը:
«Իմ նոր գործընկերների հետ երկօրյա շփումներից ու աշխատանքային քննարկումներից կարող եմ փաստել, որ մենք արդեն ֆիքսել ենք առաջնահերթությունները և համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ ժամկետներում գտնելու ենք վերհանված խնդիրների լուծումները »,- ասել է Մանե Թանդիլյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀԱՐԳԵԼԻ ՓԱՇԻՆՅԱՆ ԵՎ ՄԱՆԵ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ձեր պաշտոները ցանկանում եմ լավ ու բարի եվ թող միշտ ԱՍՏՎԱԾ լինի ձես հետ որ դուք ծերերի կենսա թոշակները ապահովեն եվ ասեմ որ ՊԱՐՈն ՓԱՇԻՆՅԱՆ միտինգի առաջի որվանից ես վասուն երկու տարեկան եմ բայց կանգնեցինք լավ մարդկանց կոխկին մինչեվ վերջ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԵՆՑ հետ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԵՆՑ ՀԵՏ որ ձես նման լավ մարդիկ նստեն եվ միյայնակ անժառանգ ան ապահով կանանց կենսաթոշակները հատկացնեք որ գոյություն պաշպանենք հարգելի ՓԱՇԻՆՅԱՆ ջան ՄԱՆԵ ջան սպասում ենք ձեր ոգնությանը մենք մարդու իրավունք չունենք իրենց աշխատակազմը կեզծ եվ անորենք են քաղաքացիներին ուղարկում են սոցաբի նախարարի տված կեղծ եվ անորենք թղթերը եվ այդ բոլոր կեղծ ու անորենք գործերը բոլորի մոտ կար եվ հիմա հարգելին ՄԱՆԵ ձես տեսնենք որ տեր կանգնենք միյայնակ եվ անժառանգ ծերերի կողկինոր ստանան իրենց հասանելին կենսա թոշակները մերսի շնորակալություն աստված պահապան