Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբոր, «Շմայսի» եւ ոստիկանապետի թիկնազորի պետի գործով վարույթ է սկսվել. Արթուր Դավթյան

Մայիս 15,2018 15:46

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեցին՝ ի՞նչ արեցիք այն բոլոր գործերով, երբ հստակ տեսանյութերը կան՝ կոնկրետ անձինք մեքենաներից դուրս են գալիս, ծեծում են ցուցարարներին, լրագրողներին, նրանց մեջ, որպես գործող սուբյեկտներ, նշվում են Մասիսի քաղաքապետի եղբոր, Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», նախկին ոստիկանապետի թիկնազորի պետի՝ Արշակ Հակոբյանի անունները: Արթուր Դավթյանը պատասխանեց. «Չկա այդպիսի որեւէ տեսանյութ, որը մեր մոնիտորինգով անցել է, դրանցով բոլորով վարույթներ են հարուցվել: Դատախազությունը վերահսկողություն է իրականացնում հետաքննության, նախաքննության իրականացման վրա: Բացահայտողը նախաքննական, հետաքննական մարմիններն են»:

Հարցին՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ գնում է Նիկոլ Փաշինյանին եւ մյուս երկու պատգամավորներին դուրս բերելու, դրանից հետո դուք հայտարարեցիք, որ հարուցվել է քրեական գործ: Կարեն Կարապետյանը ինքնիրավչությո՞ւն է արել՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Չէ: Իրավական առումով ձերբակալված անձինք ազատվել են ձերբակալումից՝ քննիչի որոշման հիման վրա: Քրեական գործը եղել է, դա ուրիշ բան: Քննիչն իր իրավասության սահմաններում ազատել է»:

Հետո Արթուր Դավթյանն ասաց. «Վա՞տ բան է արել Կարեն Կարապետյանը»:

Aravot.am-ի հարցին՝ դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է ՔրՕրի 225 պրիմ հոդվածով, փաստեր են ձեռք բերվել, բա ի՞նչ եղավ այդ փաստերը, որ հետո նրան ազատ արձակեցիք՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Քննվում է, շարունակվում է գործի քննությունը»:

Հարցին՝ բա հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, պարզվի, որ նա խախտել է օրենքը, ի՞նչ եք անելու՝ գլխավոր դատախազը պատասխանեց, թե օրենքի առջեւ բոլորը հավասար են:

Մեր հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն առեւանգված է եղել, նրա իրավունքներն էլ պահպանված չեն եղել՝ Դավթյանը պատասխանեց, որ սահմանված լիազորությունների մեջ կա բացառություն. «Ինձ հայտնի քրեական գործի տվյալների համաձայն, հնարավորություն տրվել է 12 ժամ հետո զանգել»:

Հարցին՝ պատգամավորի առեւանգման մասով քրգործ հարուցվե՞լ է՝ գլխավոր դատախազը պատասխանեց, որ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031