Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը՝ արագաչափերի ու տեսախցիկների մասին

Մայիս 15,2018 15:39

ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գեւորգ Կոստանյանը, Անդրանիկ Հարությունյանը նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով առաջարկում են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել ու բացառել ոստիկանի կողմից շարժական տեսանկարահանող սարքերով լուսանկարահանումը կամ տեսանկարահանումը։

Այսօր լրագրողների հետ զրույցում Գեւորգ Կոստանյանն ասաց, որ այդ նախաձեռնությունը մարտի 3-ին ենք արել, այսինքն, բացարձակ կապ չուներ քաղաքական իրադարձությունների հետ:

Հարցին՝ հետո կարո՞ղ է ՀՀԿ-ն անշարժ արագաչափերի ու տեսախցիկների հարցն էլ վերանայի, որովհետեւ դրանք էլ են ֆիքսում մարդուն ու գաղտնիությունն են խախտում՝ Կոստանյանը պատասխանեց, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք հաշվի առնելով տեսախցիկներով մարդու իրավունքների խախտման հանգամանքը, արդեն հրաժարվում են այդ տեսախցիկներից:

Բայց, ըստ նրա, յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի տեսնել, որ այստեղ նկարահանվում է, հնարավորություն ունի մարդը կանխատեսել, որ անձնական գաղտնիությունը վերանում է. «Շարժական տեսախցիկներին դեմ էինք, որովհետեւ դա խախտումները կանխարգելելու նպատակ չի հետապնդում, այլ՝ պատժելու, նախօրոք չկան զգուշացումներ, որ նկարահանվում է: Մարդու իրավունքները խախտվում է, անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից եւս խախտվում է: Դու հնարավորություն չես ունենում անձնական կյանքի գաղտնիությունը պահպանել, հետեւաբար նաեւ այդ սկզբունքն է խախտվում: Ցանկացած հանրային սրահ մտնելիս զգուշացում կա, որ նկարահանվում է օբյեկտը եւ մարդը կարող է չմտնի այդ տարածք»:

Իսկ ֆիքսված տեսախցիկները հանելու հետ կապված Կոստանյանն ասաց, որ հիմա ձեռնպահ կմնա դա անել: Պարզապես պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն ավելի մեծ տարածության պայմաններում զգուշացնեն, որ այստեղ կա տեսախցիկ: Նա ասաց, որ պետք է հաշվի առնենք, որ այդ տեսախցիկները ոչ միայն ՃԵԿ-ի խախտումների մասին է խոսում, այլ՝ հանցագործություններ են բացահայտվում նաեւ այդ տեսախցիկներով. «Մենք չենք կարող ասել՝ վերջ, սա վատ է, պետք է վերացնենք: Պետք է հասկանանք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031