Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքին չտրվեց ավելի շատ պորտֆել

Մայիս 15,2018 14:42

«Մտահոգությունները չպետք է դարձնել օղապարան, ընդհանրապես»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը`անդրադառնալով կառավարության կազմին եւ այդ առիթով հնչող մտահոգություններին:

Թեեւ կառավարության ծրագիրը դեռ չկա, բայց տեսլականները հայտնի են, կազմն էլ արդեն ձեւավորված:

Կառավարության երիտասարդությունը մեր զրուցակցին չի հուսահատեցնում: Ասում է`ուզում ենք, թե`ոչ, մարդկության պատմությունը բոլոր հաջողությունները պայմանավորել է երիտասարդներով. «Դա դիալեկտիկայի հիմնական օրենքն է, օրենք էլ չէ, դա տիեզերական ճշմարտություն է: Պետք է ընդգծված ողջունել մեր երիտասարդների ճակատային մուտքը իշխանություն»:

Նա նաեւ կարծում է, որ հնչող մտահոգություններն էլ կարեւոր են. «Դա այն կարեւոր գործոնն է, որ այս պահին նրանցից յուրաքանչյուրը աչալուրջ, զգաստ լինի`հենց պայմանավորված այն հանգամանքով, որ այս պահին բոլորը նայում են մեր երկրին: Իսկ որ մենք կարողացանք արդեն լճացած համակարգից ազատվել, դա արդեն մեծ նվաճում է»:

Հետաքրքրվեցինք`ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքին չտրվեց նախնական պայմանավորված հինգ պորտֆելը: Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը ունեցել են զրույց: Իհարկե, մենք երբեւիցե թույլ չենք տվել եւ ոչ էլ ցանկալի էր մանրամասների մեջ մխրճվելու, բայց հասկանալի էր, որ ամենայն հավանականությամբ, նման իրավիճակը ցանկալի էր երկու կողմերի համար»:

«Ծառուկյան» դաշինքի պորտֆելների եւ ԲՀԿ-ական նախարարների մասին՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031