Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը չի համարձակվում տեղից շարժվել, քանի որ Մոսկվան նախազգուշացրել է». Արման Նավասարդյան

Մայիս 15,2018 14:32

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ Պուտին-Փաշինյան երեկվա հանդիպումը եւ կողմերի քննարկումները հաջողված էին: «ՀՀ-ի արտաքին քաղաքականության ուղեգիծը մնում է նույնը, բայց մեր երկրի վարչապետը հայաստանակենտրոն դիրքերից է հանդես գալիս, ինչը շատ ողջունելի է»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Արման Նավասարդյանը:

Ապա նա անդրադարձավ Արցախյան հակամարտության առնչությամբ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ «քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող»: Արման Նավասարդյանի խոսքով՝ Փաշինյանը լավ է հասկանում, որ «Մադրիդյան սկզբունքները» փակուղի են տանում. «Հակամարտությունը պարզապես տարածքային խնդիրներով չի սահմանափակվում: Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հայատյացության քաղաքականություն է իրականացնում»:

Արման Նավասարդյանը համոզված է, որ այժմ Արցախյան խնդիրը միջազգային ասպարեզում առաջ մղելու ճիշտ ժամանակն է. «ՀՀ-ն տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ է դիտվում: Ռուսաստանը մեզ ստիպված «լավ աչքով» է նայելու, Արեւմուտքը՝ եւս»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, բանախոսը նշեց. «Ադրբեջանը չի համարձակվում տեղից շարժվել, քանի որ Մոսկվան նախազգուշացրել է՝ չանել: Մոսկվան շահագրգռված չէ դրանով, ուստի զսպող դեր է կատարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031