Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի հիշեցումը եւ դրա կրկնման սպառնալիքն անուղղակիորեն հարվածի տակ դրեց նաեւ ՌԴ-ին. Մարթա Այվազյան

Մայիս 15,2018 22:30

«Հեղափոխական ալիքն անմիջական վտանգ չէր ներկայացնում Հայաստանում, եւ ընդհանրապես Հարավային Կովկասում Ռուսաստանի համար: Ցույցերի եւ անհնազանդության այլ գործողությունների աննախադեպ ծավալը, հասարակության բոլոր շերտերի, տարիքային խմբերի եւ, մասնավորապես, երիտասարդության ներգրավվածությունն, ինչպես նաեւ ամբողջ աշխարհով հայ համայնքներում բարձրացած բողոքի ալիքը Մոսկվային ակնհայտորեն ցույց տվեցին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նկատմամբ տարիների ընթացքում կուտակված ատելությունը, հայ հասարակության կողմից նրանց մերժվածության աստիճանը», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով կարելի է բացատրել Մոսկվայի զուսպ, հավասարակշռված կեցվածքը Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությամբ նկատմամբ:

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

«Անկասկած, ինչպես մեր հասարակության այնպես եւ Մոսկվայի ուշադրությունից չվրիպեց նաեւ Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունների հիշեցումը եւ դրանց կրկնման սպառնալիքն, ինչը անուղղակիորեն հարվածի տակ դրեց նաեւ Ռուսաստանին: Աննախադեպ էր նաեւ միջազգային մամուլի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, խոշորագույն համաշխարհային լրատվամիջոցները լուսաբանում էին հեղափոխության ամբողջ ընթացքը, բաց չթողնելով որեւէ դետալ: Պետք է հաշվի առնել նաեւ միջազգային հարթակում Ռուսաստանի ներկայիս խնդիրները, թշնամանքի հասնող լարվածությունը արեւմուտքի հետ, միջազգային պատժամիջոցների քաղաքական եւ տնտեսական հետեւանքները եւ այլն», հավելեց մեր զրուցակիցը:

Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք մայիսի 16-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031