Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն փաթեթային տարբերակով». Արթուր Եղիազարյան

Մայիս 15,2018 13:22

Հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Հայ հեղափոխական դաշնակցության» մոտեցումները բավականին համընկնում են, իսկ թե կողմերը որքանով միասնական կգործեն, ապագան ցույց կտա: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ Արթուր Եղիազարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է լուծվեն փաթեթային տարբերակով՝ հարց առ հարց քննարկելով. «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, դա անխուսափելի է»: Հիշեցնենք, որ մարտին հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների. «Մեր ամենամեծ զիջումն այն է, որ Հայոց ցեղասպանության հարցը որպես նախապայման չենք դնում: Թուրքիան էլ պետք է իր մոտեցումները վերանայի: Մինչեւ նա չհրաժարվի Արցախի հարցում նախապայմաններ առաջ քաշելուց, մենք ասելիք չենք ունենա: Մենք պատրաստ ենք երկխոսել առանց որեւէ նախապայմանի»:

Արթուր Եղիազարյանը նշեց՝ ՀՅԴ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադարձնել հակամարտության բանակցային սեղանի շուրջ. «Սա հայկական կողմի ուղենիշը պետք է լինի: Հիմա պետք է ԵԱՀԿ միջնորդների հետ աշխատել եւ այդ մոտեցումը պնդել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031