Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մյունխենի համալսարանի պատվիրակությունը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Մայիս 15,2018 12:43

Մայիսի 14-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժերի Մյունխենի համալսարանի պատվիրակությունը ճանաչողական այցով հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Համալսարանի գիտաժողովների դահլիճում հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի գործունեությունը և մանրամասներ ՊԱՀՀ-ի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչների վերաբերյալ: Պրոֆեսոր Քոթանջյանը նշել է, որ համալսարանում կրթական գործընթացը ծավալվում է առաջատար արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ՝ հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքների՝ որպես գիտելիքի լսարան տեղափոխմամբ:

Հանդիպման ընթացքում ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ գնդապետ Սուրեն Դավթյանը ներկայացրել է Համալսարանի կրթական գործունեությունը: ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը բնութագրել է անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում և մերձակա տարածաշրջանում: ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը հանդես է եկել տարածաշրջանում քրդական գործոնի դերակատարության վերլուծությամբ: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրել է կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կատարած հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման ու Հայաստանում ներդրման նախագծերը:

Զեկուցումներից հետո հյուրերը ՊԱՀՀ-ի մասնագետներին հարցեր են ուղղել ՀՀ վարած հավասարակշռված արտաքին քաղաքականության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ՀՀ–Իրան հարաբերությունների, Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի ներգրավման հնարավորությունների, ինչպես նաև վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հյուրերը կարևորել են ՌԴ-ի և Արևմուտքի միջև ծավալվող հակամարտության պայմաններում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի՝ որպես Հայաստանի դաշնակից և գործընկեր պետությունների միջև գիտափորձագիտական ձևաչափով ռազմավարական երկխոսության հարթակի դերը:

Հանդիպման վերջում Բունդեսվերի համալսարանի պատվիրակության անդամներն արտահայտել են երկու համալսարանների միջև համագործակցություն ծավալելու ցանկություն:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031