Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արծվիկ Մինասյանն այժմ ավելի ազատ դրսեւորվելու հնարավորություններ ունի». քաղաքագետ

Մայիս 15,2018 12:41

«Ինչո՞վ էին վատ մեր թեկնածուները: Մենք շատ կադրեր ունենք, մեր սկզբունքները նույնն են: Արթուր Խաչատրյանն արդարացված մարզպետ էր, իսկ Արծվիկ Մինասյանն իր մասնագիտությանը համահունչ քաղաքական պաշտոն է զբաղեցնում հիմա»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՅԴ-ական ներկայացուցիչների՝ նոր կառավարությունում նախարարների պաշտոններում նշանակվելուն, ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ Արթուր Եղիազարյանը:

«Վստահ ենք՝ այժմ Արծվիկ Մինասյանն ավելի ազատ դրսեւորվելու եւ իր ոլորտը առաջ տանելու հնարավորություններ ունի: Նախկինում որոշակի վերապահումներ կային»,-համոզմունք հայտնեց նա:

Եղիազարյանը կարծում է, որ ներկայիս նշանակումները կգործեն մինչեւ այն պահը, երբ տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրություններ՝ նոր ընտրական օրենսգրքով:

«Նոր նախարարները դեռ պետք է աշխատեն, շտապողական կարծիքներ պետք չեն: Պետական եւ քաղաքական ոլորտում մեծ կենսափորձ չունեցող մարդիկ են, անորոշությունը հարցեր է ծնում, բայց եկեք լավատես լինենք,-դառնալով երիտասարդ նախարարների նշանակմանը՝ նկատեց Արթուր Եղիազարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031