ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժմանը միացել էին մշակույթի մի շարք գործիչներ եւ շոուբիզնեսցիներ։ Նրանց շարքերը շարժման հենց սկզբից համալրել էր Սոնա Շահգելդյանը, որն, ի դեպ, ապրիլի 22-ին բեմից հանդես եկավ սրտառուչ կատարմամբ։
Երգչուհին դեմ է այն պնդմանը, թե արվեստի մարդն, առհասարակ, քաղաքական պրոցեսներին չպետք է մասնակից լինի. «Իհարկե, քաղաքականությունը բարդ բան է, բայց եթե ես ապրում եմ Հայաստանում, եթե տեսնում եմ, որ մի բան լավ է, կամ վատ է՝ ինչո՞ւ չպետք է խոսեմ այդ մասին, հայտնեմ իմ տեսակետը։ Ինչու՞ չփորձեմ աջակցել իմ ժողովրդին։ Ես դա իմ խղճի համար եմ արել՝ հանուն արդարության, ընդ որում՝ առանց իմանալու՝ առաջիկայում ինչ է սպասվում։ Բա որ լռես, ու ժողովուրդը հետո քեզ չհարգի։ Ի դեպ, շոուբիզնեսցիներից մի քանիսը տեսան, որ ժողովուրդը հաղթանակ է տանում, հետո նոր միացան նրան։ Դա արդար չէ։ Դա դուխի, ռիսկի հարց էր, պետք է ամեն մեկը դուրս գար իր երեխայի ապագայի, մեր զինվորների եւ բոլոր բոլորի համար։ Ամեն դեպքում, ես չեմ էլ ուզում մեղադրել այն մարդկանց, որոնք չեզոքություն դրսեւորեցին։ Դա էլ իրենց տեսակետն ու դիրքորոշումն էր»,- մեկնաբանեց նա։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում