Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Կուզեմ իմանալ՝ ինչ խնդիրներ է տեսնում մեր նորանշանակ նախարարը, պատկերացնո՞ւմ է, արդյոք, դրանցից որոնք են ենթակա հրատապ լուծման». «Ժողովուրդ»

Մայիս 15,2018 11:33

Օրերս հայտնի դարձավ, որ Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ Այս փաստը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց հանրության շրջանում։ Բանն այն է, որ մշակութային դաշտում շատերը չեն ճանաչում նորանշանակ նախարարին, ոմանք էլ նշում են, որ նա երիտասարդ, անփորձ կադր է, եւ վտանգ կա, որ չի հաջողի։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մասնավորապես թատերագետ Արա Խզմալյանի հետ։

«Ինձ թվում է՝ հատուկ է ընտրվել այնպիսի կադր, որին ոլորտում չեն ճանաչում։ Ցավոք, մեր միջավայրում դժվար է գտնել 5 մշակութային գործիչ,

որոնք կարող են միեւնույն ծրագրի կամ անձի մասին նույն տեսակետն ունենալ եւ համախմբվել։ Ամեն մեկն իրեն համարում է տիեզերքի կենտրոնը, եւ եթե ինքը չէ մշակույթի նախարարը, ուրեմն ոչ ոք չի կարող այդ պաշտոնում լինել։

Շատ կուզենամ՝ մենք առաջիկայում խոսենք ոչ թե անձերի, այլ կոնցեպտների եւ հայեցակարգերի մասին։ Կուզեմ իմանալ՝ ինչ խնդիրներ է տեսնում մեր նորանշանակ նախարարը, պատկերացնո՞ւմ է, արդյոք, դրանցից որոնք են ենթակա հրատապ լուծման։ Պետք է նաեւ հստակ ձեւակերպել՝ ինչի համար է մշակույթը՝ ներքին սպառման խնդիրը լուծելո՞ւ, թե՞ նաեւ աշխարհում դիրքավորվելու, երկիրը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու, երկրի իմիջը բարձրացնելու համար։ Ընդ որում, մշակութային քաղաքականությունը պետք է տարածվի ոչ միայն պետական կարգավիճակ ունեցող, այլեւ մասնավոր կառույցների, անկախ ստեղծագործական խմբերի վրա, որովհետեւ ամենահետաքրքիր գաղափարները ձեւավորվում են հենց այդ խմբերի շրջանում։

Առաջիկայում պետք է նաեւ բեռնաթափել մշակույթի սոցիալական գործառույթը։ Կան տասնյակ ստեղծագործական խմբեր, թատրոններ, որոնք գեղարվեստական արդյունք ցույց չեն տալիս, բայց պետությունը սոցիալական դժգոհությունը մեղմացնելու նպատակով շարունակում է սուբսիդավորել նրանց։ Այդպիսով՝ իրական մշակութային արժեքները չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել։ Այսինքն՝ պետական միջոցների խելամիտ բաշխման մեխանիզմ է պետք մշակել»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031