ՀԺ-ն կառավարության նոր կազմի, սպասելիքների եւ հասարակական քննադատությունների շուրջ զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։
– Ակտիվ քննարկվեց այն, որ կազմի մեծ մասը երիտասարդ է եւ բանակում չեն ծառայել։ Երիտասարդ լինելու մասով՝ սա առիթ կարո՞ղ է լինել, որ ենթադրենք կառավարության աշխատանքը տապալվի։ Բանակում չծառայելն ինչու՞ է միշտ քննարկվում։ Այս քննադատությանն արժանանում էին նաեւ նախկին իշխանավորները։
– Եթե երիտասարդները միշտ տապալում են ամեն բան, ապա այո, սա էլ կտապալեն։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Այս իշխանափոխությունն ընդհանրապես երիտասարդների կողմից կատարվեց, երիտասարդների հսկայական, աննախադեպ զանգվածների։ Հետեւաբար դատել, թե երիտասարդ նախարարներն իրենց տարիքի պատճառով տապալելու են՝ սխալ է եւ չի կարելի։
Ինչ վերաբերվում է բանակում ծառայելուն, ապա դա տգետ եւ տմարդի հակափաստարկ է։ Եթե մարդը չի ծառայել օրենքի շրջանակներում, եթե օրենքով ազատվել է բանակից՝ ինչո՞ւ է դա բացասական հանգամանք որակվում։ Մարդիկ կան, որ զենք չեն բռնել, բայց այս երկրի համար տասնյակ անգամներ ավելին են արել, քան բազում գեներալներ եւ հրամանատարներ։ Չի կարելի կեղծ կատեգորիաներով դատել։ Ծառայությունն ընդհանրապես չպետք է ցուցանիշ լինի ինչ-որ որակներ շնորհելու կամ դրանցից մտովի զրկելու համար։
– Գործող կառավարության երիտասարդ կազմի այս քննադատություններին զուգահեռ նախկինում էլ քննադատվել է այն, որ «վերևներում» միշտ տարեց պաշտոնյաներ են նշանակվում։ Ինչու՞ հասարակության որոշ մաս չի համակերպվում երկու պարագայում էլ։
– Ինչ վերաբերում է տարիքին, ապա կարեւորը կարողություններն ու պրոֆեսիոնալիզմն են։ Սա երիտասարդների կառավարություն է, բայց ոչ ամբողջությամբ։ Վստահ եմ, որ հաջորդ կառավարություններում նաեւ առաջացած տարիքի մարդիկ կարող են ներգրավվել։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում