Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի աչքով դժվար է մարտի դուրս գալ». Խելառ Վաղո. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը

Մայիս 15,2018 11:22

Ազատամարտիկ, սևանցի Վաղինակ Գևորգյանին պատահաբար հանդիպեցի Հանրապետության հրապարակում՝ համաժողովրդական ընդվզման օրերին: Որդու հետ էր մասնակցում հանրահավաքներին: Պայմանավորվեցինք, որ մի քանի օրից Սևանում հանդիպենք, գնանք տեղի անմահացած ազատամարտիկների գերեզմանին ու հիշենք իրենց պատմությունները, ձեռքբերումներն ու կորուստները:

Հանդիպեցինք արդեն, այսպես կոչված, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո: Նկարահանումը, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, իրականացրինք ազատամարտիկի տանը:

Շուշիի ազատագրմանը, այլ քաղաքների ու շրջանների ինքնապաշտպանական կռիվներին մասնակցած ազատամարտիկը երկու անգամ ծանր վիրավորվել է, կորցրել մեկ աչքը, սակայն դա էլ նրան չի խանգարել, որպեսզի վերադառնա ռազմադաշտ ու իր ընկերների կողքին, իր լուման ներդնի մեր հաղթանակների գործում: Այսօր, իհարկե, կատակում է, թե՝ այն ժամանակ, մեկ աչքով այդքան էլ հեշտ չէր մարտական գործողությունների կիզակետում, սակայն արդեն սովորել է այդ կորստին:

Իսկ թե ինչու իրական ճանապարհ անցած ազատամարտիկն այսօր որևէ մեդալ չունի, ինչու է ԵԿՄ-ից հեռացվել, ու, թե ինչն էր նրան բերել Հանրապետության հրապարակ՝ կներկայացնենք տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Հովհաննիսյան says:

    Մեր մոտ հայրենիք գաղափարի պատերազմ էր,իսկ սովածների մոտ թալանի:
    Շնորհակալ եմ և պարոն Սուրեն Սարգսյանին և Աստծուն, որ Ձեր նմանները եղել են և կան:
    Չնեղվենք վառոդի հոտ չառած առատամարտիկից’ նա մեղք չունի որ անողնաշար է և…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031