Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, որ մշակույթի նախարարն անպայման մշակույթի մարդ պետք է լինի՝ կարծրատիպ է. Կարծիքներ Լիլիթ Մակունցի մասին. «Հրապարակ»

Մայիս 15,2018 11:06

Դերասան Հրանտ Թոխատյանը կարծում է, որ նոր նախարարին նախ պետք է ժամանակ տալ աշխատելու։ Իսկ այն հարցադրումների առնչությամբ, թե ինչ կապ ունի նա մշակույթի հետ, ասաց. «Նույնը կարելի է ասել իմ մասին՝ ի՞նչ կապ ունեմ բեմի հետ, որովհետեւ ուսուցիչ եմ, հիմա անցան ժամանակներ, հարմարվեցինք, թողեք մեր նոր նախարարն աշխատի՝ տեսնենք»։

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Լիլիթ Մակունցի նշանակմանը, ով 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել, նշեց, որ համաձայն չէ հնչող այն կարծիքներին, թե նա ինչ կապ  ունի մշակույթի հետ, ապա, առիթից  օգտվելով, այդ նշանակման առիթով շնորհավորեց Մակունցին. «Ավելին՝ կարող եմ ասել, որ ես ոգեւորված եմ, որ նման անձ գլխավորելու է մեր համապատասխան գերատեսչությունը։ Հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է քաղաքական կամք, ինչն առկա է այս կառավարությունում, քաղաքական թիմի անդամ լինել, ինչն առկա է այս նշանակման մեջ, տեսլական, ինչը, վստահ եմ, Լիլիթն ունի, եւ ցանկություն՝ շարժվել բարեփոխումների ճանապարհով։ Ես մաղթում եմ հաջողություններ եւ վստահ եմ, որ դրանք տեսանելի կլինեն շատ շուտով բոլորի համար»։

Առիթ ունեցե՞լ է նրա կազմակերպչական կամ այլ հմտություններին ավելի մոտիկից ծանոթանալու եւ ի՞նչ է կարծում, չնայած երիտասարդ տարիքին, կկարողանա՞ կազմակերպել նման մեծ գերատեսչության աշխատանքը։ «Այո, ես ծանոթ եմ, թեեւ վաղուց չենք հանդիպել, ծանոթ եմ նախ նրա մտածելակերպին, մոտեցումներին, գաղափարներին եւ վստահ եմ, որ, ունենալով այն քաղաքական թիմի աջակցությունը, որ առկա է, միանշանակ՝ հաջողություն կունենա, քանի որ նաեւ պատրաստված անձնավորություն է»։

Իսկ այն, որ մշակույթի նախարարն անպայման մշակույթի մարդ պետք է լինի, ըստ նրա, կարծրատիպ է, ավելին՝ կարծում է, որ բոլոր նշանակումներն էլ պետք է քաղաքական լինեին. «Բացարձակ չեմ կարեւորում այս կամ այն ոլորտի մարդ լինելու հանգամանքը եւ կարծում եմ՝ այն լեգիտիմությունը, որ ունի այսօրվա թեկուզ ժամանակավոր կառավարությունը, հաջողություն կունենան»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031