Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Բադալյան. «Եթե պրոֆեսիոնալ է, ապա ոչ մի նոր նախարար պրոֆեսիոնալ մարդուն հենց այնպես չի ասի՝ չեմ ուզում քեզ հետ աշխատել». «Հրապարակ»

Մայիս 15,2018 10:49

Կառավարության կազմն արդեն ամբողջությամբ փոփոխված է, նախարարական պորտֆելները՝ զբաղեցված։ Ինչպե՞ս են ազդելու կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները քաղաքացիական ծառայողների վրա։ Արդյոք նորանշանակ նախարարները կաշխատե՞ն հին աշխատակազմերի հետ, թե՝ կամաց դուրս կմղվեն նաեւ քաղծառայողները։ Կադրային փոփոխությունների մեխանիզմները տարբեր են, սակայն օրենքը պաշտպանում է քաղծառայողի իրավունքները։ Փորձեցինք դա պարզել Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանից։

Պարոն Բադալյան, կառավարության փոփոխությունները, նախարարների նոր նշանակումներն ինչպե՞ս կարող են ազդել քաղծառայողների վրա։

– Եթե քաղծառայողները պրոֆեսիոնալ են, արդյունավետ են, ազնիվ են եւ իրենց տեղերում աշխատում են, ապա օրենքով պաշտպանված են։

– Ենթադրենք՝ նոր նախարարը չի ցանկանում աշխատել նախկին նախարարի աշխատակազմի ղեկավարի հետ, նրան կարող է ասել՝ դիմում գրիր եւ հեռացիր։

– Կարող է ասել, եւ էն աշխատակազմի ղեկավարը, որը սուսուփուս դիմում կգրի ու կհեռանա, դա արդեն իր խնդիրն է։ Հակառակ պարագայում՝ նրանք

պետք է ունենան ազատման համար համարժեք եւ բավարար հիմքեր, որից հետո միայն Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքում կարող է տրվել աշխատանքից ազատելու համաձայնություն կամ ոչ։

– Այնուամենայնիվ, եթե քաղծառայողին հաջողվի մնալ իր պաշտոնին, ապա վերադասի հետ կարող է լարված հարաբերություններ ունենալ եւ, ի վերջո, հեռանալ այդ պաշտոնից։ Այս դեպքում ինչպե՞ս կարող է քաղծառայողը պաշտպանված լինել։

– Դե գիտեք՝ դա անձնային որոշակի հատկանիշներով է պայմանավորված, դրա համար ես իմ պատասխանի մեջ նշեցի։ Եթե պրոֆեսիոնալ է, ապա ոչ մի նոր նախարար պրոֆեսիոնալ մարդուն հենց այնպես չի ասի՝ չեմ ուզում քեզ հետ աշխատել։ Ես դա շատ դժվար եմ պատկերացնում, որովհետեւ մենք կադրերի առատություն չունենք մեր երկրում։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031