ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 11-ի՝ «Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետ նշանակելու մասին» ՆՀ-298-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արարատ Միրզոյանի՝ պատգամավորի լիազորությունները:
*****
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Մանե Թանդիլյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին» ՆՀ-305-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները:
*****
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 12-ի՝ «Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարար նշանակելու մասին» ՆՀ-306-Ա հրամանագիրը՝ դադարած համարել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արտակ Զեյնալյանի՝ պատգամավորի լիազորությունները:
ՀՀ Ազգային ժողով