Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը՝ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին. «Արդյունքը գերազանցեց ակնկալիքը»

Մայիս 14,2018 23:00

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այսօրվա նիստում, որին, հիշեցնենք, մասնակցում էր նաեւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կայացվել են կարեւոր որոշումներ, որոնք կնպաստեն ինտեգրացիոն ծրագրերի առաջխաղացմանը: Այս մասին այսօր ԵՏՀ նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա փոխանցմամբ՝ այդ հարցերի թվում է երրորդ երկրների հետ ԵՏՄ երկրների հնարավոր գործակցությունը:

Սարգսյանի խոսքով՝ նիստում ներկայացվել է ԵՏՄ-ին ՀՀ-ի եւ Ղրղզստանի երկամյա անդամակցության հաշվետվություն, որը կազմվել է ՀՀ եւ Ղրղզստանի կառավարությունների հետ համատեղ. «Արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները: Փոխադարձ առեւտրի ցուցանիշները կտրուկ աճել են: Դա նշանակում է, որ ԵՏՄ-ի առեւտրային պայմանները դրական են ազդում երկու երկրների առեւտրաշրջանառության վրա»:

Տիգրան Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ մի քանի տասնյակ երկիր հետաքրքրված է ԵՏՄ-ի հետ ուղիղ տնտեսական կապեր հաստատելու հարցում. «Դա վերաբերում է, օրինակ, ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու հնարավորությանը»: Սարգսյանի փոխանցմամբ՝ Իրանն աստիճանաբար բացում է իր զարգացող շուկան, ԵՏՄ-ն էլ հետաքրքրված է Իրանի հետ առեւտրային կապերի խորացմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031