Վերջին օրերին խոսակցություններ են պտտվում, որ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանը փորձում են պահպանել իրենց պաշտոնները:
Aravot.am-ի տեղեկություններով, Մարգարիտա Գրիգորյանը դրանում ակնկալում է նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աջակցությունը, որն իր քավորն է: Ռուբեն Ջաղինյանն էլ իր հերթին փորձում է իր հարցերը կարգավորել ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ, որին օրեր առաջ տեսել են Ջաղինյանի աշխատասենյակից դուրս գալիս: Ի դեպ, Ռուբեն Ջաղինյանը սկսել է Հանրային հեռուստատեսության եթերում հաճախ ցուցադրել հեղափոխության օրերի կադրերը և ձայները որպես գլխազարդ (заставка): Նույնիսկ գինու մասին ռեպորտաժում հատուկ շեշտել է տալիս Իջևանի գինին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ