Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում ակցիաներն ավարտվել են. ՆԳ նախարարը ներողություն է խնդրել և խոստացել ազատականացնել նարկոքաղաքականությունը. jam-news.net

Մայիս 14,2018 21:12

Ներքին գործերի նախարարը խորհրդարանի շենքի մոտ էր եկել՝ ցուցարարներին հանդիպելու: Նա դիմեց ակցիայի մասնակիցներին և ներողություն խնդրեց:

Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ Թբիլիսիի մի քանի գիշերային ակումբներում ոստիկանությունը հակաթմրանյութային հատուկ գործողություն անցկացրեց: Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել: Սակայն ակումբի այցելուները մեղադրեցին ոստիկաններին ուժի գերազանցման համար, իսկ գործողության մեջ պատժիչ բնույթ նկատեցին: Հարցեր ծագեցին նաև Վրաստանի օմբուդսմենի և մի շարք ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպությունների մոտ. նրանց տվյալներով՝ թմրանյութերի առևտրի համար մեղադրվողներին ոստիկանությունը կալանավորել էր ակումբներում հատուկ գործողության անցկացումից մի քանի ժամ առաջ, այդ պատճառով էլ հատուկ գործողության նպատակը չէր կարող թմրանյութ վաճառողների կալանքը լինել:

«Կներեք, – ցուցարարներին ասաց Գիորգի Գախարիան: – Հայցում եմ ձեր ներողամտությունը ոչ միայն իմ անունից: Կներեք, եթե ձեզնից որևէ մեկի անվտանգության համար սպառնալիք է ստեղծել ներքին գործերի նախարարության որևէ աշխատակից: Խնդրում եմ ձեզ նաև վիրավորանք հասցնելու համար ներողություն խնդրել համազգեստով այն մարդկանցից, որոնք ապահովում էին ձեր անվտանգությունը», — հայտարարեց Գախարիան:

Նախարարն ակցիայի մասնակիցներին խոստացավ, որ մոտ ապագայում կսկսի աշխատանքն օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ, որոնք կապահովեն նարկոքաղաքականության ազատականացումը: Նա խոստացավ նաև մանրազնին ուսումնասիրել հատուկ գործողության ժամանակ ոստիկանների կողմից ուժի գերազանցման հանգամանքներն ու պատժել մեղավորներին:

«Խոստանում եմ վաղն առավոտյան ժամը տասից ձեր ներկայացուցիչների հետ միասին մանրամասն քննարկել այն, թե ինչ տեղի ունեցավ ուրբաթ… Խոստանում եմ նաև, որ նարկոքաղաքականությունում մենք հստակ արդյունքների կհասնենք…», — հայտարարեց Գիորգի Գախարիան:

Ելույթից առաջ Գախարիան խորհրդարանի շենքի մոտ հանդիպեց ակցիայի կազմակերպիչներին: Բանակցությունները մեկ ժամից ավել տևեցին, որից հետո Գախարիան դուրս եկավ ցուցարարների մոտ:

Նախարարի ելույթից հետո «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդ Բեքա Ցիկարիշվիլին հայտարարեց, որ ակցիայի մասնակիցներն առաջին հաղթանակն են տոնում: Նա խորհրդարանին մեկ շաբաթ տվեց նարկոքաղաքականության ազատականացման վրա աշխատանք սկսելու համար: Նրա խոսքով՝ եթե այդ ժամկետը լրանալուց հետո առաջին միջոցները չձեռնարկվեն, ապա ակցիաները կվերսկսվեն:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «jam-news.net»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031