ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը դեռ չի շտապում գնահատականներ տալ, սակայն ընդհանուր առմամբ գոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից. «ՊՆ, Ֆիննախ, փոխվարչապետ, որը պատասխանատու պետք է լինի տնտեսական քաղաքականության համար, այդ թվում՝ արտաքին տնտեսական քաղաքականություն, էկոնոմիկա, ԱԳՆ, այս նշանակումների արդյունքում ես կարող եմ ասել, որ այդ պաշտոններում հայտնվեցին պրոֆեսիոնալներ, որոնք այս պահին հուսադրող են: Ինչպիսին կլինի հետագան, ժամանակը ցույց կտա: Ի վերջո, կարեւորը այն քաղաքականությունն է, որ ծնվում է վարչապետից կամ նրա քաղաքական թիմից»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: