Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեցին Սոչիում: Լուկաշենկոն ողջագուրվեց Փաշինյանի հետ, սեղմեց նրա երկու ձեռքը, ապա շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ՝ գովեստի խոսքեր ասելով:
«Ապրեք դուք: Շնորհավորում եմ այն կապակցությամբ, որ բավականին արժանապատիվ եւ ճիշտ կերպով դուրս եկաք այդ իրավիճակից: Մենք ուրախ ենք ձեզ համար»,-նկատի ունենալով երեւանյան վերջին իրադարձությունները՝ ասաց Լուկաշենկոն:
Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ հայ-բելառուսական հարաբերությունները միշտ բարձունքում կլինեն՝ անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ վարչապետը եւ Բելառուսի նախագահը:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ի եւ Բելառուսի միջեւ վերջին մեկ տարում ապրանքաշրջանառության աճ է գրանցվել, բայց այդ ոլորտում դեռ մեծ ծավալի չօգտագործվող ներուժ կա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ