Ժողովրդական շարժման շրջանակներում ցուցարարները նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանում ավտոճանապարհներ փակեցին: Միջպետական ավտոճանապարհը փակելու համար ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 7 անձանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով(«Խուլիգանությունը»):
Այդ անձինք Նոյեմբերյան քաղաքի, սահմանամերձ Կողբ եւ Բերդավան գյուղերի բնակիչներ են: Գործը քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում:
Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ այդ քրեական գործերը կարճվել են, այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ