Մայիսի 12-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքի «Ժուբանովների աշխարհ» մշակութային կենտրոնի համերգասրահում Ղազախստանում Հայաստանի դեսպանության, Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության և «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի աջակցությամբ անցկացվեց Առնո Բաբաջանյանին նվիրված 2-րդ երաժշտական մրցույթը։
Միջոցառմանը մասնակիցները հանդես եկան Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների և երգերի կատարմամբ։
Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով իր խոսքում նշեց, որ Բաբաջանյանի աշխարհը խորապես ընկալելու համար անպայման պետք է լինել Հայաստանում:
Խոսքով հանդես եկավ նաև «Ուրարտու» ՀՄԿ-ի նախագահ, բարերար, Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը, ով իր խոսքում հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթը կընդլայնի իր աշխարհագրությունը և կդառնա համապետական:
Ակտոբեում անցկացված Առնո Բաբաջանյանի անվան 2-րդ երաժշտական մրցույթը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղի երաժշտասեր հասարակության և հայ համայնքի շրջանում և լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով:
ՀՀ ԱԳՆ