Հայաստանում տեղի ունեցածը կարելի է համարել հեղափոխություն, քանի որ կարճ ժամանակում եղան փոփոխություններ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության հիմնադիր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:
«Ես սա համարում եմ խաղաղ հեղափոխություն, որովհետև անցած օրերի ընթացքում գրանցվեցին շատ կարևոր արդյունքներ առանց մեծ բռնությունների, որոնք կարող էին ստվեր գցել մեր թավշյա հեղափոխության վրա:»
Ըստ Հրանտ Խաչատրյանի՝ այս ամենից հետո առաջին հերթին պետք է ստեղծվեն ինստիտուցիոնալ կառույցներ, սակայն առայժմ ստիպված կլինենք բավարարվել եղած կուսակցությունների թարմացումներով:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ