Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականին միանալու է մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը հրավեր է ստացել մասնակցելու նախապատրաստական հավաքին:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ:
ՀՖՖ