Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին տիրող իրավիճակի մասին, նշել է որ «Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից»:
«Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղության, բարօրության և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք», -ասել է Էրդողանը:
Աղբյուր` Ermenihaber.am